ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ»։