Հասարակություն

Քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը

Քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Նիկոլա Նիկոլովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։ Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն կգործադրի առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ համաժողովը դառնա բնապահպանության ոլորտում կարևոր որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային օրակարգում առաջնահերթությունների ամրապնդման և ռազմավարական փաստաթղթերի մշակման արդյունավետ հարթակ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտային այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության խորացման, կլիմայական քաղաքականությունների իրականացման շրջանակում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Կարևորվել է երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ հատկապես կայուն զարգացման, հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ երկխոսությունն ու աշխատանքային համագործակցությունը՝ փոխշահավետ ծրագրերի առաջմղման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական