Հասարակություն

Վարչապետն Արուճում ներկա է գտնվել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնի

Վարչապետն Արուճում ներկա է գտնվել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին:

Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական