Հասարակություն

Նախորդ տարի հոսանքազրկված է եղել 32.000, այս տարի՝ 9200 բաժանորդ. Պետրոսյան

Նախորդ տարի հոսանքազրկված է եղել 32.000, այս տարի՝ 9200 բաժանորդ. Պետրոսյան

ՀԷԿ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է ամանորի նախաշեմին հանրապետության տարբեր բնակավայրերում հոսանքազրկումներին։

«Անցյալ տարի ամանորի կեսգիշերին մեր հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, այս տարի ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ՝ գրեթե չորս անգամ պակաս։ Քանի որ ՀԷԿ-ի շուրջ մեր լրատվականների, քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված էր, կարծես, այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց»,– ասել է նա։

Պետրոսյանը բաժանորդների ներողամտությունն է հայցել պատճառված անհարմարությունների համար. «Բոլորդ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում մեր ՀԷԿ-ի բաշխիչ ենթակառուցվածքները, և ահա այդ իրավիճակով պայմանավորված ու էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական