Հասարակություն

Ֆիննախը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը

Ֆիննախը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են․

«Ինչպես գիտեք, հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։

Եկե՛ք հասկանանք հետվճարի տրամադրման կարգը և պայմանները:
Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝

  • յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը,
  • յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական