Հասարակություն

Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում

Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում

Հունվարի 3-ին, ժամը 23։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 00։03-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 45 քմ) և կահույքը՝ մասամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական