«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։