Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 145 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 145 ավտոմեքենա

Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել  145 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական