Հասարակություն

NASA-ի ամենամեծ գիտական գրադարանը փակվում է

NASA-ի ամենամեծ գիտական գրադարանը փակվում է

NASA-ի Գոդարդ տիեզերական թռիչքների կենտրոնում գտնվող գրադարանը, որը ներառում է գրքեր, փաստաթղթեր և գիտական ամսագրեր, որոնց մեծ մասը երբեք չի թվայնացվել՝ ներառյալ նյութեր 20-րդ դարի սկզբից և խորհրդային տիեզերական ծրագրերից։ Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը հայտարարել է գրադարանի փակման մասին։

NASA-ի տվյալներով՝ գրադարանի ֆոնդը առաջիկա 60 օրում կվերանայվի․ մի մասը կպահեստավորվի, իսկ մնացածը կվերացվի։ 

Փակումը լայն վերակազմավորման նպատակ ունի, որի շրջանակում կփակվեն տասնյակ շենքեր և ավելի քան 100 լաբորատորիա՝ տարեկան մոտ 10 մլն դոլար խնայելու նպատակով։

Գիտնականներն ու աշխատակիցները զգուշացնում են, որ գրադարանի փակմամբ NASA-ն կորցնում է կարևոր պատմական և գիտական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ապագա տիեզերական առաքելությունների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական