«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։
Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի գ. Երանոս և ք. Մարտունու բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։