Հունվարի 3-ին, ժամը 00։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։