ՆԳՆ-ից հորդորում են, տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները։ «Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:
Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ Փրկարար ծառայության և ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական էջերում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին: Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»: