«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով․
«Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը Հանրապետության ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։ Սպասվում է մերկասառույց։ Ձնառատ ցիկլոնը տեղաշարժվում է հարավաևելք։ Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն»։