Հունվարի 1-ին, ժամը 19։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատաշեն գյուղում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել առվի մեջ։
Վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։