Հասարակություն

Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական