Հասարակություն

Նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության․ ՆԳՆ խոսնակ

Նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․

Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական