Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, շարունակելով երեխաներին ուղղված իր բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, դեկտեմբերի 15-ից 24-ն իրականացրեց ամանորյա միջոցառումների շարք, որին մասնակցել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 500 երեխա:
Ծրագրի նպատակն էր ապահովել երեխաների ներառականությունը և ստեղծել ամանորյա ուրախ տրամադրություն։