Երևան քաղաքում հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։