Հասարակություն

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։Դեպքի վայր են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։Այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական