Հասարակություն

2025-ին միասին արեցինք մեծ գործեր՝ ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում․ Արմեն Փամբուխչյան

2025-ին միասին արեցինք մեծ գործեր՝ ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում․ Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության և տնտեսական առաջընթացի տարի մեր երկրի համար։

2025-ին միասին արեցինք մեծ գործեր՝ ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում։ Կառուցեցինք, զարգացրինք, նոր շունչ հաղորդեցինք մեր համայնքներին։ Սա միայն սկիզբն է․ շարունակելու ենք նույն նվիրվածությամբ աշխատել հանուն մեր քաղաքի և երկրի բարգավաճ ապագայի։

Թող 2026 թվականը բերի խաղաղություն, սեր և բարօրություն ձեր ընտանիքներին։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիք ապրի ապահով, սիրով ու հույսով լի միջավայրում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական