«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա ձերբակալվել էր Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք տալու գործով։
«Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը»,- Radar Armenia-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից: