Հասարակություն

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելոիություն։ Հունվարի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ն աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին և 2-ին սպասվում է ձյուն: Հունվարի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական