Հասարակություն

Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

Ամանորի նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- գրել է Պապիկյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական