ՆԳՆ-ն վարքականոններ է տարածել վարորդների համար, թե ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում:
Ըստ այդմ՝ վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանեն տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակեն կամ փոխել արագությունը, վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
«Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:
Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»։