Հասարակություն

36 բեռնատար հայտնվել է խցանման մեջ

36 բեռնատար հայտնվել է խցանման մեջ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է: Խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական