Հասարակություն

Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով

Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով

Հայտնել է, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:

Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը, ըստ այդ մեխանիզմի, տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:

Քննության առնելով մեր միջնորդությունը՝ դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական