2025 թվականին շոգը, երկարատև երաշտը և լայնածավալ հրդեհները լուրջ փորձության ենթարկեցին բնությունը։ Մեծ Բրիտանիայում գարնանն ու ամռանը գրանցված բարձր ջերմաստիճանները հանգեցրին հողերի չորացմանը, հրդեհների և կենսավայրերի կորստի, իսկ աշնանը իրավիճակը լրացրին հեղեղումները։
Հրդեհների հետևանքով ոչնչացվել են հազարավոր հեկտարներ բնական տարածքներ, տուժել են թռչունների, սողունների և փոքր կենդանիների պոպուլյացիաները։
Ջրի պակասը սպառնալիք է դարձել նաև երկկենցաղների և ծառերի համար․ նոր տնկված ծառերի զգալի մասը չի դիմացել, իսկ հասուն ծառերը թուլացել են։
Մասնագետների խոսքով՝ նման ծայրահեղությունների կրկնվող բնույթը վտանգավոր ազդակ է։ Թեև որոշ հարմարվողական տեսակներ կարողացել են գոյատևել, ընդհանուր պատկերն անհանգստացնող է, և առանց արագ ու համատեղ քայլերի բնության կորուստները կշարունակվեն։