ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Դատախազությունում սկսվել է Կարեն Ավագյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն, և նրանց հրավիրել են՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։