Հասարակություն

Սամվել Կարապետյանը պարտվել է Նազելի Բաղդասարյանին

Սամվել Կարապետյանը պարտվել է Նազելի Բաղդասարյանին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարարածելու և 9.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։

Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։ Նազելի Բաղդասարյանի հրապարակումը, ըստ դատարանի, գտնվում է խոսքի ազատության սահմաններում։

Նազելի Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական