«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 30-ին մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվում․
- Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 7 փ., Սարի Թաղ 9 փ., Սարի Թաղ 10 փ., Սարի Թաղ 12 փողոց՝ ժամը 11:30-18:00-ը,
- Կենտրոն վարչական շրջանի Տերյանի 25-62 Շենքերի, Թումանյան 21-21/2 կենտ Շենքերի , Սայաթ Նովայի Պող. 11 Շենք՝ ժամը 11:30-18:00-ը,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Ծերենցի 1-4 Նրբանցքներ՝ ժամը 11:30-16:00-ը,
- Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոց՝ ժամը 12:30-18:00-ը,
- Լեռնագոգ գյուղ՝ ժամը 09:50-19:00-ը,
- ք.Կապան Բաղաբերդ Թաղ 14-20 Շենքեր՝ ժամը 11:00-14:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: