Հասարակություն

Լևոն Արոնյան՝ հաջողությունների շարան

Լևոն Արոնյան՝ հաջողությունների շարան

Հայկական ծագումով գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 2025 թվականին գրանցեց մի շարք նշանակալի հաղթանակներ շախմատի աշխարհում։

Նա նվաճեց երեք կարևոր տիտղոս՝

  • հուլիսին՝ Freestyle Chess Grand Slam Las Vegas մրցաշարում (200 հազար դոլար մրցանակային ֆոնդ), եզրափակչում հաղթելով Հանս Նիմանին,
  • օգոստոսին՝ Saint Louis Rapid & Blitz մրցաշարում՝ Grand Chess Tour-ի շրջանակում (40 հազար դոլար մրցանակային ֆոնդ),
  • դեկտեմբերին՝ Freestyle Chess Grand Slam Final Cape Town մրցաշարում (Հարավային Աֆրիկա, 200 հազար դոլար մրցանակային ֆոնդ), որտեղ եզրափակչում 1.5:0.5 հաշվով հաղթեց Մագնուս Կարլսենին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական