Հասարակություն

Բուք ու մերկասառույց. մի շարք ճանապարհներ փակ են

Բուք ու մերկասառույց. մի շարք ճանապարհներ փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների միջոցների համար դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ելփին-Վայք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Արթիկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Սպիտակի, Թումանյանի, Ճամբարակի, Մարտունիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական