Radar Armenia-ն ներկայացնում է 2025 թվականին մահացած ճանաչված անձանց անունները։
Հռոմի պապ Ֆրանցիսկոս, 88 տ.- Աշխարհի առաջին լատինաամերիկացի պապը մահացել է ապրիլին։ Վատիկանի տվյալներով՝ ապրիլի 26-ին կայացած հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 250․000 մարդ։
Բրիջիտ Բարդո 91տ. - Դեկտեմբերի 28-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսիացի լեգենդար կինոդերասանուհի և ֆոտոմոդելլ Բրիջիտ Բարդոն։ Տասնամյակներ շարունակ նա եղել է շատ տղամարդկանց համար կանացի իդեալ՝ իր գեղեցկությամբ գերելով ամենքին։ 1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։ 1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։
Ջիմ Լովել, 97 տ. - Apollo 13 տիեզերանավի հրամանատարն էր՝ NASA-ի 1970 թ. ձախողված Լուսին թռիչքի գլխավոր դեմքը, որը հիմք դարձավ Թոմ Հենքսի մասնակցությամբ նկարված հանրահայտ ֆիլմի համար։
Ջեյմս Ուոթսոն, 97 տ. - ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտած գիտնականը՝ գենետիկայի դարաշրջանի հիմնադիրներից, մահացել է 2025 թվականին։
Ռոբերտ Ռեդֆորդ, 89 տ. - Հոլիվուդի դասական դերասան, «The Sting», «Out of Africa» և «All the President’s Men» ֆիլմերի առաջատար անունը մահացել է սեպտեմբերին։ Նա նաև Sundance կինոփառատոնի հիմնադիրն էր և անկախ կինոյի խթանողը։
Դայան Քիթոն, 79 տ. - «The Godfather»-ում մաֆիայի ընտանիքի կնոջ և «Annie Hall»-ում՝ էքսցենտրիկ կերպարի մարմնավորող հոլիվուդյան դերասանուհին մահացել է հոկտեմբերին։
Ջին Հեքման, 95 տ. - «The French Connection» և «Unforgiven» ֆիլմերի աստղը փետրվարին հայտնաբերվել է մահացած՝ իր տանը։ Ըստ հրապարակված տվյալների՝ նա մահացել է սրտի հիվանդությունից՝ Ալցհայմերի ֆոնի վրա։
Կլաուդիա Կարդինալե, 87 տ. - Իտալական կինոյի թունիսյան ծագումով աստղը, «8½» և «Once Upon a Time in the West» ֆիլմերի դերակատարուհին, մահացել է սեպտեմբերին։
Ռոբ Ռայներ, 78 տ. - «When Harry Met Sally» և «The Princess Bride» ֆիլմերի ռեժիսորը մահացած է հայտնաբերվել դեկտեմբերին իր տանը։ Նրա մահվան հանգամանքները դեռևս քննվում են։
Մարիո Վարգաս Լյոսա, 89 տ. - Լատինամերիկյան գրականության առաջատար անունը, 2010 թ․ գրականության Նոբելյան մրցանակակիրն, մահացել է ապրիլին։
Օզզի Օսբորն, 76 տ.
Black Sabbath խմբի լեգենդար մենակատարն ու «Մթության արքայազնը» մահացել է հուլիսին։
Բրայան Ուիլսոն, 82 տ.
Beach Boys խմբի համահիմնադիրը, «Wouldn’t It Be Nice» և «Good Vibrations» երգերի հեղինակը, մահացել է հունիսին։
Ռոբերտա Ֆլեք, 88 տ.
1970-ականների հայտնի բալլադների կատարող երգչուհին մահացել է փետրվարին։
Օռնելլա Վանոնի, 91 տ.
Իտալական երաժշտության առաջատար ձայնը մահացել է նոյեմբերին։
Ջորջո Արմանի, 91 տ.
Իտալացի դիզայները, նորաձևության աշխարհում պարզություն և էլեգանտություն միավորող մոտեցման հեղինակը, մահացել է սեպտեմբերին։
Դիկ Չեյնի, 84 տ.
ԱՄՆ նախկին փոխնախագահը՝ 2003 թ․ Իրաքի ներխուժման ռազմավարության գլխավոր հեղինակներից, մահացել է նոյեմբերին։
Չարլի Քըրք, 31 տ. - Ամերիկացի քաղաքական ակտիվիստը, Դոնալդ Թրամփի երիտասարդ ընտրողների հենակետային շրջանակի ձևավորողը, սպանվել է սեպտեմբերին։
Թոմիիչի Մուրայամա, 101 տ. - Ճապոնիայի նախկին վարչապետը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պաշտոնապես ներողություն խնդրած ղեկավարը, մահացել է 2025 թվականին։
Խոսե Մուխիկա, 89 տ. - Ուրուգվայի նախկին նախագահը, որը հայտնի էր սոցիալական լայն բարեփոխումներով, մահացել է 2025-ին։
Վիոլետա Բարիոս դե Չամորրո, 95 տ. - Նիկարագուայի առաջին կին նախագահը մահացել է տարեսկզբին։
Իոն Իլիեսկու, 95 տ. - Ռումինիայի նախկին նախագահը մահացել է 2025 թվականին։
Այս անունները ձևավորել են մշակույթի, քաղաքականության, արվեստի, գիտության և հասարակական կյանքի նորագույն պատմությունը։ 2025 թվականը աշխարհին զրկեց ազդեցիկ անհատականություններից, որոնց ժառանգությունն անջնջելի կմնա։