Ամանորը միշտ նոր սպասումների, հաճելի փոփոխությունների և վառ զգացողությունների ժամանակ է։ Տարվա այս օրերին շատերը ցանկանում են հեռանալ առօրյայից և հայտնվել մի վայրում, որտեղ տոնական մթնոլորտն ավելի ուժեղ է զգացվում։ Radar Armenia-ն ամենագեղեցիկ և հետաքրքիր ուղղությունները, որտեղ կարելի է Նոր տարին յուրօրինակ դիմավորել։
Վիեննա Վիեննան Ամանորին վերածվում է իրական հեքիաթի։ Քաղաքը լի է փայլող լույսերով, տոնավաճառներով և ջերմ երաժշտությամբ։ Դասական համերգները, շքեղ հրավառությունները և տոնական տրամադրությունը Վիեննան դարձնում են եվրոպական ամենամտերմիկ ուղղություններից մեկը։
Պրահա Միջնադարյան ճարտարապետությունը, քարե կամուրջները, նրբագեղ հրապարակները և հեքիաթային տոնավաճառները Պրահան դարձնում են Ամանորը անցկացնելու ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Քաղաքի մթնոլորտը հիշեցնում է հին ժամանակների հեքիաթ, իսկ գիշերային լուսավորությունը՝ կինոյի կադր։
Դուբայ Եթե սիրում եք շքեղություն, մեծ շոուներ և տաք եղանակ, Դուբայը կատարյալ ընտրություն է։ Այստեղ Ամանորը դիմավորում են ամենապայծառ հրավառություններով, համերգներով և բազմագույն շոուներով։Քաղաքը լի է տոնական զարդարանքներով և աշխույժ մթնոլորտով։
Թբիլիսի Հյուրընկալ Թբիլիսին Ամանորին վերածվում է մեկ մեծ տոնական հրապարակի։ Լուսավոր փողոցները, երաժշտությունը, համեղ ուտեստները և ջերմ մարդիկ ստեղծում են ընտանեկան, ուրախ մթնոլորտ։
Փարիզ Լույսերի քաղաքը Ամանորին էլ ավելի է շողշողում։ Էյֆելյան աշտարակը, Ելիսեյան դաշտերի տոնական լույսերը, փողոցային երաժշտությունը և տոնական շքերթները Փարիզը դարձնում են ռոմանտիկ և կախարդական ուղղություն։