Հասարակություն

Վարդան Ղուկասյանի նկատմամբ ինքնիշխանության դեմ կոչերի մասին քրեական հետապնդումը դադարեցվել է

Վարդան Ղուկասյանի նկատմամբ ինքնիշխանության դեմ կոչերի մասին քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Խոսքը «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» հնչեցնելու, ինչպես նաև՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու» մեղադրանքի մասին է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական