Դեկտեմբերի 29-ին, ժամը 15։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ- Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Lexus և Daewoo մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Daewoo մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երթևեկելի հատվածից դուրս։ Մեկ տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Daewoo մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։