Հասարակություն

2025թ. ամենակարևոր ծրագրերը ջրային կոմիտեի համար

2025թ. ամենակարևոր ծրագրերը ջրային կոմիտեի համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի համար 2025 թվականը նշանակալից է եղել. «Մեկնարկել են Վեդու ջրամբարի առաջին ջրալցման աշխատանքները։ Առաջիկայում ջրամբարը կհանձնվի շահագործման»,-նշել են կոմիտեից՝ ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման։

Radar Armenia-ն հետաքրքրվել է՝ եղե՞լ են նոր ջրամբարների կառուցման ծրագրեր: Կոմիտեից նշեցին, որ այս տարվա ընթացքում մեկնարկել է 5 նոր ջրամբարի կառուցման ծրագիր, որը հաստատվել է հանրային ներդրումային կոմիտեի կողմից, իսկ մյուս ջրամբարների մասով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:  

Ինչպես նաև տեղեկացրին, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման նպատակով պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում ջրային կոմիտեն պատվիրել է 13 օբյեկտի շինարարություն, որն արդեն մեկնարկել է:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական