Դեկտեմբերի 24–25-ին Դեկտեմբերի 24–25-ին Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի այգում անցկացվեց Ֆրանկոֆոն Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը միավորեց ֆրանկոֆոն մշակույթի շունչը և Սուրբ Ծննդյան տոնի ջերմությունը։
Տոնավաճառը դարձավ հարթակ՝ ներկայացնելու ինչպես ֆրանսախոս մշակութային ավանդույթները, այնպես էլ հայ ստեղծագործողների աշխատանքները։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ձեռագործ արտադրանքների, տոնական ցուցադրությունների, ավանդական համերի և արվեստի բազմազան ձևերի հետ։
Միջոցառմանը մասնակցեցին․
• Մասիսի առաջին հիմնական դպրոցի աշակերտները՝ ձեռագործ ստեղծագործություններով,
• Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի սաները՝ տոնական ձեռքի աշխատանքներով,
• Ֆրանս–հայկական մասնագիտական քոլեջի ուսանողները՝ ստեղծագործական ցուցադրությամբ,
• «Զամբյուղ Սյունիքից» նախաձեռնությունը՝ ներկայացնելով Սյունիքի տարածաշրջանի ձեռագործ արտադրանք և ավանդական համեր՝ Գորիսի հյուպատոսի աջակցությամբ։
Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկայացվեց նաև ծրագրի նպատակը և սպասվող նախաձեռնությունները։
Միջոցառումը իրականացվեց Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից և շարունակելու է ձևավորել հարթակ՝ համագործակցության, մշակութային փոփխանակման և համայնքային ծրագրերի համար։