Հասարակություն

Իրազեկում․ հաստատվել է փախստականի վկայականների ժամկետների երկարաձգումը

Իրազեկում․ հաստատվել է փախստականի վկայականների ժամկետների երկարաձգումը

ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի թվականի 1934-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտագործել իրենց վկայականները, որոնց վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։ Համակարգն ավտոմատ կերպով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև սահմանված օրը։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխվել է անձնագիրը (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

«Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել քարտի QR կոդը և տեսնել վկայականի վավերականության ժամկետը»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական