Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի և վարչական հսկողության վերահսկման համար 2022–2025թթ. ընթացքում ձեռք է բերվել 2334 միավոր էլեկտրոնային հսկողության սարքավորում, որից 970-ը՝ ներտնային էլեկտրոնային հսկողության սարքեր։ Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանը պատասխանել են արդարադատության նախարարությունից։
Ըստ նախարարության տվյալների՝ 2025 թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ կիրառվող սարքերի ընդհանուր քանակը կազմում է 1960 միավոր, որից 1090-ը՝ վարչական հսկողության, իսկ 870-ը՝ ներտնային հսկողության սարքեր։
Radar Armenia-ն հետաքրքրվել է նաև սարքավորումների արժեքով։ Նախարարությունից հայտնել են, որ 2025 թ. ֆինանսական տարում մեկ ներտնային էլեկտրոնային հսկողության սարքի լրակազմի ձեռքբերման արժեքը կազմել է 701 522 ՀՀ դրամ, իսկ վարչական հսկողության սարքի լրակազմինը՝ 543 114 ՀՀ դրամ։
Նախարարությունից նշել են նաև, որ 2026 թ. ֆինանսական տարում պլանավորվում է ձեռք բերել շուրջ 420 միավոր էլեկտրոնային հսկողության սարք, որից 200-ը՝ ներտնային հսկողության, իսկ 220-ը՝ վարչական հսկողության համար։