Հասարակություն

Տեղադրվել են արագաչափ սարքեր

Տեղադրվել են արագաչափ սարքեր

Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։

Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․

  • տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,
  • լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում ( թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլ դրանց պահպանությունից։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական