Հասարակություն

Վերջին միացումներն են արվում․ Էրեբունիում էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի․ ՀԷՑ

Վերջին միացումներն են արվում․ Էրեբունիում էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի․ ՀԷՑ

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում, հայտնում են ՀԷՑ-ից։ 

Նշվում է, որ ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք և կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։

«Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։ Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական