Հասարակություն

ՀԷՑ-ի մասնագետներն ավելի քան 36 ժամ է զբաղվում են անհետաձգելի աշխատանքներով

ՀԷՑ-ի մասնագետներն ավելի քան 36 ժամ է զբաղվում են անհետաձգելի աշխատանքներով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.

Ինչպես արդեն հայտնել ենք «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.

ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն ավելի քան 36 ժամ է՝ ինչ առանց ընդմիջումների իրականացնում են ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանն ուղղված ինտենսիվ և անհետաձգելի աշխատանքներ:

Կից նկարներում ներկայացված է այս պահին իրականացվող՝ այրված սարքավորումների ապամոնտաժման և դուրսբերման, ինչպես նաև նոր սարքավորումների (նորագույն սերնդի) տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց վերջնական կարգաբերման աշխատանքները:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական