Հասարակություն

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։

Մասնավորապես փակ կլինեն՝

  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։
  • Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական