Ամանորի գիշերը աշխարհը լցվում է հույսով, տոնական աղմուկով և մի շարք տարօրինակ, երբեմն էլ շատ գեղեցիկ սովորույթներով։ Տարբեր ազգեր հավատում են, որ որոշ փոքրիկ արարքներ կարող են բացել հաջողության դռները և ապահովել բարեբեր տարի։ Եթե ուզում եք նոր տարին սկսել դրական էներգիայով, կարող եք փորձել դրանցից մեկը կամ մի քանիսը։
- Կեսգիշերյա համբույր Եվրոպական ծագում ունեցող այս ավանդույթը հատկապես տարածված է ԱՄՆ-ում։ Հավատում են, որ կեսգիշերին տրված համբույրը բերում է սեր և հաջողություն ողջ տարվա ընթացքում։ Հոլիվուդը ևս չի բաց թողել այս սովորույթը ռոմանտիկ ֆիլմերում։
- 12 խաղող՝ 12 ամիս հաջողություն Իսպանիայում կեսգիշերին ուտում են 12 հատ խաղող՝ ժամացույցի յուրաքանչյուր հարվածի հետ մեկը։ Յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա մի ամիս, իսկ բոլոր 12-ը հաջողությամբ կուլ տալը՝ բարգավաճում ամբողջ տարվա համար։
- Կաղամբի տերևներ և սև լոբի ԱՄՆ-ի հարավում Նոր տարին սկսում են կանաչ կաղամբով և սև լոբով։ Կաղամբի կանաչը խորհրդանշում է դոլարները, լոբու հատիկները՝ մետաղադրամները, իսկ եգիպտացորենի հացը (cornbread)՝ ոսկին։
- Ճամպրուկով շրջել թաղամասով Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ճամպրուկը ձեռքին թաղամասով զբոսանքը համարվում է ճանապարհորդություններով լի տարի «կանչելու» միջոց։
- Բաց պատուհաններ և դռներ Իրլանդիայում կեսգիշերին տունը լիովին բաց են թողնում՝ հին տարին դուրս բաց թողնելու և նորը ողջունելու համար։ Սա նաև հնարավորություն է տալիս մահացած հարազատների հոգիներին «մասնակցելու» տոնին։
- Կետավոր հագուստ Ֆիլիպիններում Ֆիլիպինացիները նախընտրում են կրել կետավոր հագուստ՝ շրջանաձև պատկերները խորհրդանշում են փող և բարօրություն։
- «Առաջին ոտքը» Շոտլանդիայում Հոգմանեյի (Hogmanay) ընթացքում առաջին մարդը, որ հատում է տան շեմը Նոր տարվա օրը, համարվում է տարվա հաջողության բերողը։ Նա սովորաբար բերում է փոքր նվեր՝ ածուխ կամ վիսկի։
- Կարմիր ներքնազգեստ՝ իտալական հաջողություն Իտալիայում կեսգիշերին կարմիր ներքնազգեստ կրելը համարվում է հին ավանդույթ՝ հաջողության և սիրո խորհրդանիշ։ Շատերը հագնում են այն շուռ տված և ուղղում հենց կեսգիշերին։
- Խոզի միս և թթու կաղամբ Գերմանիայում և Մերձբալթյան երկրներում տոնական սեղանին դրվում են խոզի միս և թթու կաղամբ։ Խոզը խորհրդանշում է առաջընթաց և հաջողություն, կաղամբը՝ առատություն։
- Դանիական «ցատկ» Դանիացիները կեսգիշերին ցատկում են բարձր կահույքից՝ հատակին ընկնելով։ Սա խորհրդանշում է «ցատկ դեպի նոր սկիզբ»։
- Սպիտակ հագուստ Բրազիլիայում Բրազիլիայում կրում են սպիտակ հագուստ՝ մաքրության և խաղաղության համար, իսկ հետո գնում են ծովափ՝ անցնելով 7 ալիքի վրայով և կատարելով 7 մաղթանք։
- Ջրի դույլը դուրս թափել Կուբայում, Պուերտո Ռիկոյում և Ուրուգվայում Նոր տարին դիմավորում են՝ պատուհանից դուրս լցնելով մեկ դույլ ջուր։ Սա մաքրում է վատ էներգիան և տուն է բերում նոր, լուսավոր ուժեր։