Հասարակություն

Հունվարի 1-ից ԱՐՔԱ-ով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով

Հունվարի 1-ից ԱՐՔԱ-ով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։

«Դուք այս միջոցառման շահառու եք, եթե

  • ունեք ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք,
  • Ձեր անվամբ բանկում բացվել է հաշիվ և այդ հաշվին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ:

Միջոցառման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների մասին սպառողների գիտելիքները»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական