Հասարակություն

ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան

ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան

ՇՄ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Ըստ Սուրենյանի՝ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. «Հունվարին իրարամերժ ջերմային ֆոն է կանխատեսվում։ Հունվարի առաջին տասնօրյակում երկիրը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, հատկապես՝ հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում»: Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։

«Այդ հոսանքը կմնա մինչև հունվարի 8-ը ներառյալ։ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմուտքից  ներթափանցող արևադարձային տաք հոսանքները»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական