Հասարակություն

Տարբեր երկրներից հայտեր են ներկայացրել. Տիգրան Ավինյան

Տարբեր երկրներից հայտեր են ներկայացրել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցութային փաթեթը հասանելի է դարձել, և մրցույթն արդեն հայտարարված է։

Նրա խոսքով՝ հետաքրքրված կողմերն ունեն երեք ամիս ժամանակ՝ ուսումնասիրելու մրցութային փաթեթը և ներկայացնելու իրենց առաջարկները։

«Այդ առաջարկների հիման վրա երկփուլ մրցույթով կամփոփենք հաղթողին։ Սա մեր երկու ճանապարհներից մեկն է, և կարևոր է, որ այս ճանապարհով սկսենք անցնել»,- ասել է Ավինյանը։

Քաղաքապետը նշել է, որ լավատես է և վստահում է, որ կլինեն որակյալ լուծումներ, քանի որ հետաքրքրությունը մեծ է։

«Տարբեր երկրներից գործընկերներ արդեն հայտեր են ներկայացրել»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական