Հասարակություն

Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական