Հասարակություն

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 30-ին և 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հւնվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերն սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական